Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց

Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը 88 տարեկանում

Blog Image

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը, որը հայտնի է «Գառների լռությունը» ֆիլմում Հաննիբալ Լեկտերի դերով, 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Բրեքեն Ռոուդ»-ը (Bracken Road)։

«1947: Suite for Solo Piano & Orchestra: II. Bracken Road» երգը թողարկվել է Spotify-ում և տևում է 4 րոպե 44 վայրկյան։

Դերասանի «Life is a Dream» ալբոմը կարող է թողարկել օգոստոսի 21-ին։ Այն կներառի 12 երգ։

«Բրեքեն Ռոուդ»-ը գրվել է 1963 թվականին, երբ Հոփքինսն աշխատել է Լիվերպուլի թատրոնում։

Հոպկինսը մի քանի ստեղծագործությունների հեղինակ է դաշնամուրի, ջութակի և նվագախմբի համար։ Դեռահաս տարիքում նա երաժշտություն է գրել տեղական թատերական ներկայացումների համար։ Հայտնի «And The Waltz Goes On» վալսը նույնպես գրվել է Հոփքինսի կողմից։

Դերասանը հայտնի է նաև այնպիսի ֆիլմերում իր դերերով, ինչպիսիք են՝ «Զորրոյի դիմակը», «Ծանոթացեք Ջո Բլեքի հետ», «Տոր», «Տոր. Մութ աշխարհը», «Նոյ», «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը», «Տոր. Ռագնարոկ» և այլն։

Send