Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռազմական գործողությունները չեն համապատասխանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իրանի շահերին․ Լավրովը մի շարք թեմաներից է խոսել

Blog Image

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունները չեն համապատասխանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իրանի շահերին, և Մոսկվան նույնպես ցանկանում է, որ դրանք դադարեցվեն, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով։

- Ամերիկացիները անմիջականորեն ներգրավված են Ռուսաստանում ուկրաինական զենքով թիրախավորման մեջ։

- Ռուբիոյի հետ կպարզաբանի Վաշինգտոնի տեսլականը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի դիտողությունները արագ համաձայնագրի հնարավորության մասին։

- ԱՄՆ-ն դեռևս չի հրաժարվել Անքորիջում արված իր առաջարկներից։

- ՄԱԿ-ը «ոչ այնքան ազնիվ դեր» է խաղացել Սևծովյան նախաձեռնության մեջ. այն իրականացվել է միակողմանիորեն և Ուկրաինայի շահերից ելնելով։

- Սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու առաջարկներ չեն եղել։

- ԱՍԵԱՆ-ի երկրների մեծ մասը հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

- Ռուսաստանը մտահոգված է Գերմանիայի կողմից միջուկային զենքին հասանելիություն ստանալու մտադրության մասին հաղորդագրություններից։

- Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի թույլտվության կարիք չունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու համար։

Send