Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

Blog Image

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին․

«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում երկաթուղային աղետի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին և շուտափույթ և լիարժեք ապաքինում մաղթում այս ողբերգական վթարից տուժածներին»:

Հիշեցնենք՝ Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ։

Միջադեպը տեղի է ունեցել Անդալուսիայի ինքնավար համայնքում՝ Մալագայից Մադրիդ մեկնող գնացքի մասնակցությամբ։ Այն տեղափոխում էր մոտ 300 ուղևոր։ Ըստ առկա տեղեկությունների՝ գծերից դուրս եկած գնացքը բախվել է մայրաքաղաքից Ուելվա մեկնող մեկ այլ գնացքի, որը նույնպես Անդալուսիայում է։ Այդ գնացքում ուղևորների թիվը մոտ 100 էր։

Send