ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն փորձել է խմբակային լուսանկարվել Իսրայելի և Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Վանկուվերում ՖԻՖԱ-ի 76-րդ կոնգրեսի ժամանակ Ինֆանտինոն հրավիրել է Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբին և Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի փոխնախագահ Բասիմ Շեյխ Սուլիմանին միասին լուսանկարվելու։ Պաղեստինցի պաշտոնյան հրաժարվել է, մինչ Իսրայելի ներկայացուցիչը սպասել է մոտակայքում։
Հետո Ինֆանտինոն բարձրացել է ամբիոն և ելույթ ունեցել՝ նշելով, որ երկուսն էլ հավասար են որպես ՖԻՖԱ-ի անդամներ,վնաև կոչ անելով «համատեղ աշխատել»։
Այնուհետև ՖԻՖԱ-ի նախագահը մոտեցել է նրանց, կրկին առաջարկել է ձեռքսեղմում, բայց պաղեստինցին կրկին հրաժարվել է։
Ռաջուբը հայտարարել է. «Ես չեմ կարող սեղմել այն մարդու ձեռքը, ում իսրայելցիներն ուղարկել են իրենց ֆաշիզմն ու ցեղասպանությունը սպիտակեցնելու համար։ Մենք տառապում ենք»։

Русский