Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ առաջնորդները Թրամփի գործողությունները քննարկում են խմբային չաթում

Blog Image

Եվրոպացի առաջնորդները խմբային չաթում են հաղորդագրություններ փոխանակում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, հաղորդել է Politico-ն։

Հոդվածի հեղինակների խոսքով՝ չաթին մասնակցում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Հրապարակման համաձայն՝ ԵՄ առաջնորդները սովորություն են ձեռք բերել հաղորդագրություններ փոխանակել, «երբ Թրամփը անում է ինչ-որ անընդունելի և պոտենցիալ վտանգավոր բան»։

Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ եվրոպացի քաղաքական գործիչների խումբը անվանվել է «Վաշինգտոնյան խումբ»։

Send