Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(13-18.10.2026թ.)

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։


 

Send