Հայաստանի իշխանությունները չհամակարգված ու չհամաձայնեցված աշխատանքներ են տանում արևմտյան ընկերությունների հետ՝ ատոմակայանի հետ կապված, դա կարող է հանգեցնել աղետի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ատոմակայանի համար այլ երկրներից վառելիքի մատակարարման շուրջ և իրականացնում են չհամակարգված աշխատանքներ՝ արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այսպիսով կարող են զրկվել ոչ միայն երաշխիքներից, այլև աղետ բերել»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Շոյգուն այս համատեքստում հիշեցրել է, իր բնորոշմամբ, «սարսափելի էներգետիկ ճգնաժամը, որը Հայաստանը ապրել է 1990-ականներին»՝ նշելով, որ հենց Ռուսաստանի օգնությամբ է Մեծամորի ատոմակայանը վերագործարկվել։

Русский