Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը

Blog Image

ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 

Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը։

Սեպտեմբերի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է մասնաշենքի բացման արարողությանը։ Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, նախարարության և կրթահամալիրի ներկայացուցիչներ։

Նախարարը շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված կեցության պայմաններին։

Send