Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը հաստատել է Թրամփի վարչակազմի հետ կապը

Blog Image

- Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է հղել Իրանի կառավարությանը

«Ես կոչ եմ անում Իրանի կառավարությանը և նրա ղեկավարությանը պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ նրանց սպառնալու փոխարեն: Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք իրանական ժողովրդի դեմ ուղղված բռնությունը: Այս բռնությունը ուժի նշան չէ, այլ թուլության դրսևորում: Այս բռնությունը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Մերցը։

 

- Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թրամփի վարչակազմի հետ հաղորդակցությունը

«Պարոն Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև հաղորդակցման ուղին բաց է, և անհրաժեշտ հաղորդագրությունները փոխանցվում են անհրաժեշտության դեպքում», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բանակցություններ վարել միջուկային համաձայնագրի շուրջ:

 

Send