Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրև, ձնախառն անձրև․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12.03-17.03.2026թ.)

 

   

Երևան քաղաքում՝
Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16- ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին անձրևի տեսքով։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        20.7°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 17.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան        5.4°C

Send