ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Վիեննա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Փաշինյանի որոշման համաձայն՝ Խուդաթյանը Ավստրիայի Հանրապետություն կգործուղվի 2026 թվականի սեպտեմբերի 13-15-ը գործուղել ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Խուդաթյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Русский