Հնդկաստանը և Կանադան մտադիր են ավելացնել առևտուրը նավթի և գազի ոլորտում, հաղորդել է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն՝ Կանադան պլանավորում է ավելացնել հեղուկացված բնական գազի մատակարարումները Հնդկաստան՝ նավթամթերքների արտահանման աճի դիմաց։ Կողմերը նաև մտադիր են ընդլայնել ներդրումային համագործակցությունն ու համատեղ աշխատանքն էներգետիկ ոլորտում։
Պայմանագրերի մասին պաշտոնապես կհայտարարվի երկու երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո՝ Գոայում կայանալիք «Հնդկաստանի էներգետիկայի շաբաթ 2026» միջոցառման շրջանակներում։
Bloomberg-ը նշել է, որ այս քայլը Կանադայի՝ ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վատթարացման ֆոնին իր արտահանումը դիվերսիֆիկացնելու ցանկության մի մասն է։

Русский