Առողջության ապահովագրությունում բոնուսային համակարգ է ներդրվում։
Առոջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը կառավարության նիստում զեկուցել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանցով վճարումներ կատարելու կարգը հաստատելու մասին նախագիծը։
Ըստ որոշման նախագծի 2029 թվականից ով չի բուժվի, բոնուս կստանա։
Բոնուս ստանում է այն քաղաքացին, ով տարվա ընթացքում ընդհանրապես չի հիվանդացել ու բժշկի չի գնացել բուժվելու, դեղ ստանալու կամ վիրահատվելու համար։ Լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել են առողջական ցուցանիշները, օրինակ` մարմնի զանգվածի նվազեցմանը, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելուն։
Միավորները կուտակվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում։ 1 բոնուսային միավորը համարժեք է ՀՀ 1 դրամին, բայց դրանք չեն կարող գերազանցել 12 960 դրամը։

Русский