Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Առաջիկա բանակցությունների համար Ուկրաինայի պատվիրակության կազմում է նաև ՌԴ աhաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ներառված Բուդանովը

Blog Image

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ եռակողմ բանակցությունների համար երկրի պատվիրակության ձևավորման մասին։

Բանակցությունները տեղի կունենան Ժնեւում փետրվարի 17-18-ը։

Ումերովի հետ միասին պատվիրակության կազմում կլինի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, ով ներառված է Ռուսաստանի Դաշնության ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։

Պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցյան և Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ 

 

Send