Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի հարձակումը ADNOC լցանավի վրա։
Հարձակումը տեղի է ունեցել, երբ այն անցնել է Հորմուզի նեղուցով, գրել են ԶԼՄ-ները։
«ԱՄԷ-ն ամենախիստ կերպով դատապարտում է և արտահայտում է իր խորը վրդովմունքը ADNOC լցանավի վրա Իրանի կողմից երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարված ահաբեկչական հարձակման կապակցությամբ, երբ այն անցնում էր Հորմուզի նեղուցով», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Մայիսի 4-ի գիշերը Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO) հայտնել է Ֆուջեյրա քաղաքից 78 ծովային մղոն հյուսիս գտնվող լցանավի հետ կապված միջադեպի մասին։ Գործակալության տվյալներով՝ նավը հարված է ստացել, բայց անձնակազմի անդամներ չեն տուժել։

Русский