Անվանի մարզական ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փորձառու մասնագետ Ժորժե Ժեզուսը կդառնա Պորտուգալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, գրում է armsport.am-ը։
Այս պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որը ազգային թիմը ղեկավարում էր վերջին երեք տարիներին։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ժեզուսի հետ կստորագրվի աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնության ավարտը։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս նշանակման մասին կհայտարարվի պաշտոնապես։
71-ամյա Ժորժե Ժեզուշն իր մարզչական կարիերան սկսել է դեռևս 1989 թվականին։ Տարիների ընթացքում նա հասցրել է աշխատել այնպիսի հայտնի ակումբների հետ, ինչպիսիք են «Բենֆիկան», Լիսաբոնի «Սպորտինգը», «Ֆեներբահչեն» և «Ալ-Հիլալը», իսկ ավարտված մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսն է նվաճել «Ալ-Նասրի» ղեկին։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ հաղթել իր խմբում ԱԱ-2026-ի շրջանակներում, իսկ 1/8 եզրափակիչում զիջեց Իսպանիայի ընտրանուն ու վաղաժամ լքեց մրցաշարը։

Русский