Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայ շախմատիստներն առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Blog Image

Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Պատանիների առաջնությունում 6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 5.5 միավոր:

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 4 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 7-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Send