Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի օրհնությամբ ուխտերթ տեղի կունենա

Blog Image

«Սրբազան Հայաստան» շարժումն ուխտերթի մասին է հայտարարել.  

«Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված` Ազատան համայնքի մուտքից ուխտերթով շարժվելու ենք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

Ուխտերթը կմեկնարկի ժամը` 10:00, Ազատան համայնքի մուտքից, իսկ ժամը 10:30-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

Նշենք նաև, որ Մայր Աթոռից բերվելու է Սուրբ մասունք»:

Send