Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

ՀՀ ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակչում է

Blog Image

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը, անկախ այսօր կայանալիք Լիտվայի հետ հանդիպման արդյունքից, պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակիչ, որում մրցակիցը Խորվաթիան է։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը B խմբում արդեն ապահովել է առաջին տեղը։

Հայ ֆուտզալիստները երրորդ տուրում այսօր կհանդիպեն Լիտվայի թիմին, մեկնարկը` ժամը 22:30-ին։ 

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5։4 հաշվով՝ Չեխիային՝ ապահովելով տեղը քառորդ եզրափակչում։

Send