Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիք»-ը առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ․ փաստաբան

Blog Image

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դպեքը:

Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նոյնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ հենց այդ ձայնագրություններով անգամ ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:

Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ՝ ինչ ա կատարվում, ու հրաժարվեց...»:

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել...»։
 

Send