Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագիրը սեղանին է, հաղորդել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների։
«Բանակցություններին մասնակցող պաշտոնյաների խոսքով՝ այժմ քննարկվում է հուշագրի նոր նախագիծ, որը մոտ է երկու կողմերի կողմից հաստատմանը», - գրել է թերթը։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև որոշակի անորոշություն է մնում։ «Քանի որ բանակցությունները վարվել են պակիստանցիների և կատարցիների միջոցով, մնում է անհասկանալի՝ ամերիկացիներն ու իրանցիները աշխատո՞ւմ էին հուշագրի նույն տարբերակի վրա, կամ իրանական կողմից ո՞վ ունի համաձայնագիրը ստորագրելու լիազորություն», - նշել է թերթը։

Русский