Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ․ աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան

Blog Image

«Եզակի դեպք է Հայաստանի դատավարական պրոցեդուրաների, դատարանների պատմության մեջ, որ առաջին օրը  հայցը ներկայացվի և դատավորն ափալ-թափա որոշում կայացնի, քանի որ շեֆը՝ Նիկոլն է ասել, և հայցի ապահովման միջոց կիրառի Գևորգ Սարոյանին թողնել Մասյացոտն թեմի առաջնորդ, մինչև դատական որոշման վերջնական կայացումը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռի դեմ հայցը ներկայացրել է Արման Վոլոդյայի Սարոյանը, որը Գևորգ եպիսկոպոսն է, որը մինչև օծումը աշխարհիկ անուն է կրել։

 Մանուկյանը տեսանյութը վերնագրել է. «Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ։) աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում»։

«Հոգևորականների համար հայտնի է, որ օծումից հետո ավազանի անունն իրենցը չէ։ Այսպես է Նիկոլը բոլորին մինչև վերջ, շրիշակից ներքև իջեցնում՝ ստիպելով ավազանի անունով հայց ներկայացնել դատարան»,-ասաց Մանուկյանը։

Send