Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Քաղաքականություն

Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Blog Image

Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի 108-րդ նիստն մեկնարկել  Մոսկվայում։

ԱՊՀ երկրների փոխվարչապետերը սկզբում նիստը անցկացրել են սահմանափակ ձևաչափով, այնուհետև ընդլայնված։

Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել։ Հանդիպմանը Երևանը ներկայացնում է Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, որը կատարում է ԱՊՀ կանոնադրական մարմիններում մշտական ​​լիազոր ներկայացուցչի պարտականությունները։

Send