Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

Ռեփեր Փի Դիդդիի դեմ դատական ​​հայցում նշվել է, թե նա խոստովանել է Թուփաքի uպանությունը

Blog Image

Ռեփեր Փի Դիդդին (Շոն Քոմբս) իբր խոստովանել է իր մասնակցությունը 30 տարի առաջ հիփ-հոփի լեգենդ Թուփաք Շաքուրի սպանությանը, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով Նյու Յորքի շրջանի Գերագույն դատարան ներկայացված հայցում առկա ցուցմունքներին։

Հայցվոր Սթիվ Օթիսը պնդել է, որ Քոմբսը 2012 թվականին իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում ու սպառնացել է սպանել։

«Ավելի լավ է ոչ մեկին չպատմես այս մասին... Ես չեմ կատակում։ Եթե ես կարողացա սպանել Փաքին [Թուփաք Շաքուր], ի՞նչ կարող է պատահել քեզ հետ, գրողը տանի», - մեջբերվել է ռեփերի խոսքերը հայցի մեջ ։

Թուփաք Շաքուրին կրակել են Լաս Վեգասում 1996 թվականի սեպտեմբերի 7-ին, իսկ 13-ին նա մահացել է։ Նրա BMW-ն, որի մեջ են եղել նա և «Death Row Records»-ի հիմնադիր, պրոդյուսեր, գործարար Սյուջ Նայթը, կանգնել է լուսացույցի մոտ, մոտակայքում կայանված սպիտակ Cadillac-ից կրակ են բացել։ 25-ամյա երաժիշտը մի քանի օր անց մահացել է ստացած վերքերից։

2024 թվականի սեպտեմբերից ի վեր երաժշտական ​​մագնատ Դիդին բազմաթիվ հայցերի թիրախ է դարձել՝ մեղադրելով բռնաբարության, սեռական ոտնձգության, ծեծի և ապօրինի ազատազրկման մեջ։ 2025 թվականի հոկտեմբերին դատարանը նրան դատապարտեց 50 ամսվա ազատազրկման՝ մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով։

Send