Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կենդանակերպի այս նշանների դեպքում «բումերանգի» էֆեկտն ամենաարագն է գործում

Blog Image

Վաղ թե ուշ յուրաքանչյուրս սեփական փորձից համոզվում ենք, որ բումերանգի օրենքը գոյություն ունի և ակտիվորեն գործում է։ Թեև որոշ դեպքերում պատասխան հարվածը կարող է ձգձգվել, այլ դեպքերում այն հասնում է նպատակին առանց հապաղման։

Աստղաբան Լյուդմիլա Բուլգակովան առանձնացրել է Կենդանակերպի այն նշանները, որոնց դեպքում կարմիկ հատուցումն ամենաարագն է լինում։

Աղեղնավոր - Աղեղնավորը ամենաբարյացակամ նշաններից մեկն է. նրանք չարություն չեն պահում և արագ հաշտվում են նույնիսկ իրենց վիրավորողների հետ։ Հավանաբար հենց դրա համար էլ վատ ավարտ է սպասվում նրանց, ովքեր Աղեղնավորի թշնամին են դառնում. նրանք արագորեն արժանանում են ճակատագրի «պատժին»։

Կույս - Կույսերն անուշադրության չեն մատնում վիրավորանքները՝ լինեն դրանք ընկերների, թե անծանոթների կողմից։ Փոխարենը՝ նրանք կուտակում են դժգոհությունը, մշակում վրեժխնդրության հստակ ու տրամաբանված ծրագիր և իրականացնում այն՝ հանգիստ ճշգրտությամբ ու առանց ինքնատիրապետումը կորցնելու։ Նրանք ասում են, որ պարզապես ունեն շատ մարտական տրամադրված պահապան հրեշտակ, որը թույլ չի տալիս իրենց վատ վերաբերվել։

Խեցգետին - Աստղերը խորհուրդ չեն տալիս նեղացնել Խեցգետիններին, քանի որ նրանք սովորաբար ի վիճակի չեն լինում ինքնուրույն պատասխան հարված հասցնել. նրանք պարզապես արցունքներ են թափում և բողոքում իրենց հանդեպ ցուցաբերված անարդար վերաբերմունքից։ Սակայն, քանի որ աշխարհում արդարություն գոյություն ունի, բումերանգը շատ արագ է հասնում նրանց վիրավորողներին՝ հաճախ նույնիսկ զարմանք պատճառելով հենց իրենց՝ վիրավորողներին, թե ինչպես դա տեղի ունեցավ։

Send