Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանն կանգ չի առնի, Արևմուտքը չի կարողանում հաշտվել բազմաբևեռության իրականության հետ․ Լավրով

Blog Image

Ռուսաստանն առաջնագծում կանգ չի առնի՝ որպես Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու պայման, այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական ​​և փորձագիտական ​​ֆորումին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

- Մենք, իհարկե, պատրաստ ենք բանակցությունների, բայց թույլ չենք տա, որ մեզ խաբեն։ Մենք պարզամիտ մարդիկ ենք։ Գուցե մեզ կարող են մոլորեցնել, բայց ներկայումս հատուկ զգոնության մեջ ենք։

- Արևմուտքը չի կարողանում հաշտվել ի հայտ եկող բազմաբևեռության իրականության հետ։

- Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցմանը և պատրաստ է օգնել կարգավորմանը, եթե անհրաժեշտ լինի իր ծառայությունները։

- Միացյալ Թագավորության հեռացող վարչապետ Քեյր Սթարմերի ղեկավարության ներքո ամեն ինչ արվեց Ուկրաինային խրախուսելու համար ավելացնել իր ահաբեկչական գործունեությունը։ Անհնար է անել այն, ինչ Ուկրաինան անում է առանց Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդության։

 

Send