Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր:
Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ, արձանագրվել են վերջին շրջանում գրանցված դրական արդյունքները՝ 2026թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հայկական ծաղիկերի, ձկնամթերքի և մրգերի արտահանման տեսքով:
Նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել կապակցվածության նախաձեռնությունների իրագործման համար: Երկուստեք ընդգվել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման հարցում Հայաստանի և Բուլղարիայի համար ընդահանուր՝ տրանսպորտային հաբ լինելու տեսլականը և ներառական ծրագրերի իրականացման հարցում պատրաստակամությունը, այդ թվում՝ ԵՄ ներգրավածությամբ:

Русский