Հռոմը չի աջակցել Իրանի դեմ պատերազմին, և ոչ ոք մեր կարծիքը չի հարցրել, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն։
Կրոսետտոն ընդգծել է, որ Իրանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, ունի ավելի մեծ բնակչություն և հազարամյա պատմություն։
«Մենք չենք աջակցել այս պատերազմին, և ոչ ոք մեր կարծիքը չի հարցրել: Պատերազմների տևողությունը կախված չէ ամենաուժեղի հզորությունից, այլ ամենաթույլի դիմադրությունից»,- ասել է Գուիդո Կրոսետտոն «La Repubblica»-ին տված հարցազրույցում:

Русский