Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաhացու վթար, «BMW»-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածող անցնող հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության թիվ 06 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Send