Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք

Blog Image

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի 29․09․2026 թ․ N 709 հրամանագրի համաձայն՝ սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից  ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։

Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.

ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։

Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։

ՊԵԿ

Send