Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

Blog Image

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։

Կոսն այս մասին գրել է X-ում՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։ Ըստ եվրահանձնակատարի՝ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` «փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում»։

Պաշտոնյան նշել է, որ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կխոսեն, թե ինչպես է դաշինքը կարող «շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով  իր համերաշխությունը»։ «Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Կոսը։

Send