Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք

Blog Image

Հանրապետության տարածքում հունվարի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։ Հունվարի 25-29-ը առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։

Send