Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի հետ միջադեպով կալանավորված հայտնի սպորտսմենի քննիչ որդուն ու պետին ազատել են աշխատանքից

Blog Image

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը։ ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է։

ArmLur.am-ը դիմել է Քննչական կոմիտե, սակայն մեկնաբանություն չեն տվել։

Send