Նիդերլանդների արտգործնախարար Բերենդսենը Վահան Կոստանյանի ուղեկցությամբ ծաղիկների ջերմոց է այցելել։
ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են հայտնում՝ նշելով․
«Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն։
Այցի շրջանակում տեղի է ունեցել շրջայց ջերմոցային տնտեսությունում, որի ընթացքում Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացվել են ծաղիկիների՝ դեպի հոլանդական շուկա ավելի մեծ ծավալով արտահանման վերաբերյալ հայկական կողմի դիտարկումները»:




Русский