Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական MediaHub TV

Մամուլը գրել է ոչ միայն Վեհափառի, նաև Փաշինյանի մասին. ապագայում զեկույց կլինի՞ հայրենիքի հանձնման մասին

Blog Image

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի շրջանակներում հանդես եկավ զեկույցով, որն ամբողջությամբ խախտում էր այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածն ու անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Ընդ որում, զեկույցում նշված են անուններ, որոնք երբևէ կուսակրոնության երդում չեն տվել ու հոգևորական չեն, ավելին՝ խախտված է նաև կանանց իրավունքները, որոնց անձնական կյանքը ՀՀ իշխանությունները դարձրին հանրության սեփականությունը։

Բացի այդ, այդ զեկույցը ամբողջովին հիմնված է մամուլի հրապարակումների վրա, որոնք ներկայացվում են որպես հաստատված փաստ։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն սկսում է մամուլի հրապարակումների հիման վրա հանդես գալ զեկույցներով, ապա արդարացի կլինի, որ ուշադրություն դարձնի մամուլի բոլոր հրապարակումներին։

Այո, տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցներ գրել են տարբեր հոգևորականների կողմից կուսակրոնության ուխի խախտումների մասին, սակայն հայաստանյան մամուլը անդրադարձել է ոչ միայն հոգևորականների անձնական կյանքին, վարք ու բարքին, այլ նաև ՀՀ արտաքին քաղաքականությանը։

Մամուլում բազմաթիվ գրառումներ կան, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախն ու ՀՀ ինքնիշխան տարածքները, ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի պարտադրանքով է պատրաստվում փոխել ՀՀ Սահմանադրությունն ու հանձնել Տիգրանաշենը։ Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն, Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ հարձակումներն իրականացվում են Ալիևի ու Փաշազադեի պարտադրանքով։ Մամուլի բազմաթիվ հրապարակումներ կան տարբեր ՔՊ-ականների կոռուպցիոն գործունեությունից ու անպատժելիության մթնոլորտից։

Ինչպես տեսնում ենք, մամուլի լի է բազմաթիվ գրառումներով, սակայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ուշադրությանն են արժանացել միայն այն գրառումները, այն էլ տարիների վաղեմություն ունեցող, որոնք վերաբերում են միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու այն եպիսկոպոսներին, որոնք հրաժարվել են համալրել տիրադավների շարքերը։

Ըստ այդ, կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը պետք է մոտ ապագայում հանդես գա զեկույցով, որում ամրագրված կլինեն մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են Փաշինյանի հայրենահանձնմանը, կամ պետք է խոստովանի, որ այդ զեկույցը Վեհափառի դեմ գրոհի նոր փուլի մեկնարկն է։

Կարեն Կարապետյան

Send