Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Ժամանց ՍՊՈՐՏ

Հայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո

Blog Image

Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես կգան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո։

Երաժշտությունը կկկրի «Երաժշտությունը՝ Արագ Գևորգյանի» անվանումը։

«Արցախ»-ի դեմ ավելի վաղ բողոք էր ներկայացրել ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ՝ նշելով, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։

Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, և որ պետք է քաղաքական չեզոքություն պահել։ «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են»։

Միջազգային գեղասահքի միությունը հայտարարել է, որ իրավիճակը դիտարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Որոշում է ընդունվել մրցութային ծրագիրը ներկայացնելիս չօգտագործել «Արցախ» պաշտոնական անվանումը։

Send