Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ճգնաժամերը կրկին ցույց տվեցին թյուրքական աշխարհի համերաշխ գործելու ռազմավարական արժեքը․ Էրդողան

Blog Image

Թուրքիան պատրաստ է կիսվել բարձր տեխնոլոգիաների վրա ձևավորված պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված փորձով, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

«Մեր անմիջական շրջակայքում տեղի ունեցած ճգնաժամերը կրկին ցույց տվեցին թյուրքական աշխարհի համերաշխ գործելու ռազմավարական արժեքը։ Պաղեստինը, Լիբանանը, Իրանը, Ուկրաինան և շատ այլ ճգնաժամեր ցույց են տալիս, որ մենք պետք է ամրապնդենք մեր պաշտպանությունը և մեծացնենք մեր արդյունաբերական համագործակցությունը»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է «մեր կազմակերպության անդամների հետ կիսվել բարձր տեխնոլոգիաների վրա ձևավորված պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված փորձով»։

Send