Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անգլիական Պորտսմութում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ միգրանտների պատճառով

Blog Image

Անօրինական ներգաղթի դեմ բողոքի ցույցերը հարավային Անգլիայի Պորտսմութ քաղաքում վերաճել են ոստիկանության հետ բախումների, գրել են բրիտանական ԶԼՄ-ները։

Սեպտեմբերի 6-ին անօրինական միգրանտները տեղափոխվել են Պորտսմութ Լա Մանշում բրիտանական իշխանությունների կողմից կասեցված նավից։ Դրանից հետո նավահանգստային քաղաքում, որտեղ տեղակայված է Թագավորական նավատորմի բազան, սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր, որոնց մասնակցել է մոտ 500 մարդ։ Ցուցարարները փակել են նավահանգստի մուտքը, որտեղ, ենթադրաբար, պահվում են անօրինական միգրանտները։ Ակնկալվում է, որ նրանք Պորտսմութից կտեղափոխվեն Մենսթոն, որտեղ միգրանտների կալանքի կենտրոն է։ Ոստիկանությունը օգտագործել է պղպեղի սփրեյ՝ անկարգությունները ճնշելու համար, սակայն ցուցարարները կարողացել են ճեղքել փոքր նավակների կայանատեղի։

 

Send