Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռետայոն հրաժարվել է միանալ նոր կառավարությանը

Blog Image

Աջակողմյան Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոն զբաղեցրած Բրունո Ռետայոն հրաժարվել է միանալ վարչապետի պաշտոնում վերանշանակված Սեբաստիան Լըկորնուի նոր կառավարությանը։

«Մենք չպետք է միանանք այս կառավարությանը։ Ես չեմ լինի այս կաբինետում։ Այս կառավարությունը երկար չի տևի», - ասել է Ռետայոն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։

Հոկտեմբերի 10-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահը Լըկորնուին  վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Send