Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Blog Image

Լևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։ Այս մասին գրում է shantnews-ը:

Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։

Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։

Send