Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Արաղչին կոչ է արել երկրներին չմասնակցել Իրանի դեմ աներիկյան ագրեսիային

Blog Image

Ցանկացած երկիր, որը մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային կամ նպաստում է Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին, կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

«Իրանը վերահաստատում է իր վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության ներգրավված կողմերի համար», - ասել է Արաղչին։

Նա նշել է, որ Թեհրանը իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմ կհամարի իր զինված ուժերի օրինական թիրախ։

Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ արեց ՇՀԿ երկրներին միավորվել և համագործակցել՝ կոչ անելով նրանց թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը՝ օրենքին, իսկ կրկնակի ստանդարտները՝ արդարադատությանը»։ «Անվտանգ, կայուն և արդար ապագա կարող է կառուցվել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական լինենք օրենքի գերակայության, պետությունների հավասարության, երկրների ինքնիշխանության հարգանքի և ժողովուրդների արժանապատվության պաշտպանության գործում», - ընդգծել դիվանագետը։

Send