Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

«Մեշոկ պապիկների» ու «բո-բոների» խաղերն էլ չեն անցնում, հասել ենք օրը ցերեկով սպանություններին

Սպանությունների, դանակահարությունների, փոխհրաձգությունների մասին գրեթե ամեն օր ենք լսում, թրիլլեր ու դետեկտիվ հիշեցնող տեսանյութերը սովորական են դարձել։ Ապրում ենք ամենօրյա կրիմինալի, անձնական ու քաղաքական հաշվեհարդարի ռեժիմի մեջ։ Բայց դե, մեր այս կյանքն անուն ունի՝ լեգիտիմ իշխանություններով ղեկավարվող «ժողովրդավարության ինքնիշխան բաստիոն»։

Եթե օրական տասն անգամ էլ սա կրկնենք, դրանից կրիմինալն ու հաշվեհարդարի իրականությունը չի փոխվելու։

Հանցագործությունների աճը, առավել ևս՝ հանցագործներին չհայտնաբերելու, չպատժելու օրինաչափությունը երկրում դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահություն ու անպատժելիության մթնոլորտ է ծնել։

Հոգեբանական տեսանկյունից հանցագործությունների, սպանությունների դեպքերը սովորական երևույթ դարձնելը հանրությանը ճնշելու, խեղճացնելու, երկրում քաոտիկ վիճակ ստեղծելու քաղաքական նպատակներ ունի։

Ընդդիմադիրին քաղբանտարկյալ դարձնելով, հոգևորականներին հալածելով, զուգահեռաբար քրեածին տարրերին չհայտնաբերելով, ամենօրյա ռեժիմով սպանության, կրակոցների, դանակահարությունների, մանկահասակ երեխաների անհետանալու դեպքերով մեր կյանք է ներխուժում անորոշությունը։

«Աննախադեպ աճ են գրանցել նաև ընտանեկան բռնությունները. սա երկրում տիրող իրավիճակի ևս մի դրսևորում է»,- նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Թե՛ իրավապաշտպանության, թե՛ հոգեբանության տեսանկյուններից ժողովուրդը հայտնվել է անպաշտպան վիճակում։ Չկա ոչ մի երաշխիք, որ մեզնից յուրաքանչյուրը չի հայտնվի կրիմինալ գործողությունների կիզակետում։

«Վախը, որ փորձում է տարածել օրվա իշխանությունը, մարդկանց դատապարտելու, կալանավորելու չափորոշիչներն արդեն սպառել են իրենց։ Մարդիկ ուզում են փոխել իրենց ու երկրի կյանքը, իրենց պարտադրվող իրավիճակը. ու դա արտահայտելու են ընտրությունների ժամանակ»,- վստահ է հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send