Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվել է

Blog Image

Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց, հայտնում է Սրբազանի պաշտպանների խումբը։

«Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ-ին: Միքայել Սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի Սրբազանին»:

Ավելի վաղ Միքայել Սրբազանի պաշտպաններն ահազանգել էին, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները։

«Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ պետն իր տրամադրության տակ ունենալով բժշկական կենտրոնի տեղեկանքը, արհեստականորեն դժվարություններ է ստեղծում, կրկին նոր տեղեկանք պահանջելով»։

Send