Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում Amazon ընկերության տվյալների կենտրոնին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների, հայտնել է «Press TV»-ն։
Շինարարական հրապարակների և քաղաքացիական տարածքների վրա երեկվա հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մի քանի թևավոր հրթիռներ է արձակել Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության կենտրոնական տվյալների պահեստավորման ենթակառուցվածքի վրա՝ պատճառելով զգալի վնաս։
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը հրթիռային հարված են հասցրել նաև Հորդանանում ամերիկյան բազային։ Թեհրանի խոսքով՝ հարվածը ոչնչացրել է հրթիռային պաշտպանության ռադարային համակարգ և F-15 կործանիչ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը հարվածում է ընկերության տվյալների կենտրոնին։ Մարտի 1-ին ԻՀՊԿ-ն օգտագործել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր՝ Դուբայում (ԱՄԷ) « Amazon Web Services» (AWS) տվյալների կենտրոնին հարվածելու համար։ Հարձակումից հետո տվյալների կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։

Русский