Ավստրալիայի իշխանությունները հանգստության ու խաղաղության կոչ են արել Սիդնեյում ոստիկանության և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Ավստրալիա այցի դեմ բողոքող ցուցարարների միջև բախումներից հետո, գրել է Reuters-ը։
Ոստիկանությունը հայտնել է 27 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ 10-ի՝ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ենթադրաբար հարձակման համար, փետրվարի 9-ի երեկոյան տեղի ունեցած անկարգություններից հետո, երբ ոստիկանությունը սկսեց ցրել Սիդնեյի քաղաքապետարանի մոտ հավաքված հազարավոր ցուցարարներին։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ասել է, որ «սարսափած է» բռնությունից ու կոչ է արել ցուցարարներին խաղաղ արտահայտել իրենց կարծիքը։
Բողոքի ցույցերի ընթացքում Հերցոգը նշել է, որ Ավստրալիան բախվում է հակասեմիտիզմի աննախադեպ աճի և կոչ է արել հրեական համայնքներին և Իսրայելի կողմնակիցներին չտրվել վախին։

Русский