Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵԱՏՄ ղեկավարները մինչև դեկտեմբեր կստանան զեկույց Հայաստանի անդամակցության վերաբերյալ

Blog Image

ԵԱՏՄ ղեկավարները մինչև 2026 թվականի դեկտեմբերը կստանան զեկույց Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնարավոր գործողությունների վերաբերյալ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբերը կքննարկվեն Երևանի անդամակցությունը սառեցնելու որևէ տարբերակ, Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ «գաղափարն այն է, որ մինչև դեկտեմբեր քննարկվեն հնարավոր գործողություններն ու դրանց մասին զեկուցվեն անդամ պետությունների ղեկավարներին»։

Այս առաջարկները կներկայացվեն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները․ «Առաջին հերթին, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ես կարող եմ դա պատասխանատու կերպով ասել, որովհետև մենք մոնիտորինգի ենք ենթարկում Հայաստանի ողջ իրավապայմանագրային բազան՝ ԵԱՏՄ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններից շեղումների առկայությունը պարզելու համար։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերում»,- նշել է փոխվարչապետը։

Send