Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել

Blog Image

ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր: 

Ստորագրումից հետո Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Send