Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառել

Blog Image

Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում. համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ: Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է:

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված խանութում հայտնաբերվել են 67 տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի:

Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանություն

Send