Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ռումինիայի վեց նախարար և փոխվարչապետ Մարիան Նեաչուն հրաժարական են տվել, հայտարարել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Հրաժարականների թվում են գյուղատնտեսության, էներգետիկայի, աշխատանքի, արդարադատության, առողջապահության և տրանսպորտի նախարարները, նաև կառավարության գլխավոր քարտուղարության ղեկավար Շտեֆան-Ռադու Օպրեան։
«Այս պահից սկսած՝ վարչապետը այլևս չի վայելում խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ինչը նշանակում է, որ նա այլևս չունի Ռումինիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու ժողովրդավարական լեգիտիմությունը»,- նշել է քաղաքական ուժը։

Русский