Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին «Իզմիրլյան» հիվանդանոց կտեղափոխեն երկուշաբթի օրը, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Միքայել Սրբազանը բանտարկված է։ Սրբազանը վիրահատության կարիք ունի։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Պաշտպանական կողմը սա որակում է քաղաքական հետապնդում։

Русский